«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մերօրյա խնդիրներն ու աբսուրդի թատրոնը

Մերօրյա խնդիրներն ու աբսուրդի թատրոնը
15.05.2013 | 15:42

Մայիսի 17-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի դահլիճում պրեմիերա է: ՎԱՐԴԳԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ թատերասերների դատին կհանձնի «Շեֆը» ներկայացումը` ըստ Սլավոմիր Մրոժեկի «Կարոլ» պիեսի:

«Լեհ դրամատուրգի ստեղծագործությունները բեմադրական առումով շատ դժվար են: Հանձն առնել նման գործի բեմադրությունը մեծ պատասխանատվություն է երիտասարդ ռեժիսորի համար»,- մեզ հետ զրույցում ասաց ներկայացման պրոդյուսեր ՍԵՐԳԵՅ ՍԱՆՈՅԱՆԸ:
Ինչո՞վ է առանձնանում «Շեֆը» ներկայացումը: Ստեղծագործական խմբում երիտասարդներ են, դերերում հանդես են գալու Դավիթ Անտոնյանը, Արսեն Սարգսյանը, Դիանա Մալենկոն: Սերգեյը նշեց, որ Դիանա Մալենկոն մասնագիտությամբ պրոդյուսեր է, Վարդգես Բարսեղյանի աշխատանքի և ստեղծագործական մտահղացման շնորհիվ կբարձրանա բեմ և կներկայանա նոր կերպարով:
«Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու ռեժիսորի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ, այս տեսակ բարդ ստեղծագործության մեջ»,- ընդգծեց նա, հավելեց, որ աբսուրդի թատրոնի գաղափարների հիման վրա ներկայացվելու է մի հետաքրքիր պատմություն մեր հասարակության խնդիրների, մեր իդեալների, սխալ պատկերացումների մասին և այլն:
Վարդգես Բարսեղյանի խոսքով` բեմականացման աբսուրդ իրավիճակներում կներկայացվեն ոչ շաբլոն խոսք և գործողություն: «Դրվագների զարգացող հաջորդականությունը կբերի եզրափակիչ աբսուրդային եզրահանգմանը,- ասաց նա:- Ներկայացման հիմնական գաղափարը հետևյալն է. հասարակությունը մեղավորներ է «ստեղծում», նրանցից բողոքում է և դարձնում քավության նոխազ, չտեսնելով երևույթների իրական հիմքերն ու դրանց հետևում կանգնածներին»:
Հավելենք, որ ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ